ՀՀ Կառավարության որոշմամբ «ՀՀ վարչապետի գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով» նրա աշխատակազմին կամրացվի տարբերանշանով սպասարկման եւս 10 ավտոմեքենա։ Միաժաանակ փոփոխություններ են մտցվել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում։
«Պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, այլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։