Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 28-ին Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին:
Բայրամովը Յուրի Քիմին հայտնել է, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ կազմակերպելու ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, թե հակառակ Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղության գործընթացը։