Արցախցիներին ՀՀ տեղափոխելու կապակցությամբ Երեւանի ավտոբուսների ժամանման միջակայքերը կավելանան:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը ժամանակավոր անհարմարության համար հայցել է քաղաքացիների ներողամտությունը:
Քիչ առաջ ՀՀ Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած շուրջ 40 ավտոբուսներն ուղեւորվել են Ստեփանակերտ` սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու նպատակով։