Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Եվլախում նախատեսվում է Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը։
Լեռնային Ղարաբաղի կողմը սպասվող հանդիպման լուրը դեռ չի հաստատել։ Հանդիպման ժամանակի պատվիրակությունների կազմի եւ բանակցությունների օրակարգին առնչվող մյուս մանրամասները դեռեւս հայտնի չեն: