Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է․ «Ադրբեջանը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայերի՝ Հայաստան կամ որեւէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։
Գերատեսչության հայտարարությունում նշվում է՝ Ադրբեջանը վճռական է ինտեգրելու հայ բնակիչներին, որոնք կունենան հավասար իրավունքներ, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության եւ ազգային օրենսդրության:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններն ամուր հիմք են տվյալ նպատակին հասնելու համար։