Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի նկատմամբ «ծայրահեղ թշնամական» է որակել։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում շեշտել է, որ Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի մտադրությունը՝ միանալ Հռոմի ստատուտին։
Նա հավելել է, որ Հայաստանը լավ գիտի, որ ՌԴ-ն Հռոմի ստատուտի կողմ չէ, եւ քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու դժվարին որոշման մասին։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Երեւանում Մոսկվայի տեսակետի մասին շատ լավ գիտեն, եւ գիտեն, որ դա այն չէ, ինչն իրենք ողջունում են: