BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է. «Մենք մտադրություն չունենք սահմանափակելու հայ բնակչության՝ իրենց լեզուն, կրոնը կամ մշակույթն օգտագործելու հնարավորությունը, ինչպես որ մենք չենք անում դա Ադրբեջանի մնացած բնակչության նկատմամբ: Միակ կարմիր գիծը, որը մենք երբեք թույլ չենք տա՝ խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնելու որեւէ փորձ, եւ դատելով հայկական կողմից մեր լսածից, նրանք դա չեն փորձում անել»,- ընդգծել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց հանդեպ թշնամական վերաբերմունք պահպանելու պատճառ չունեն։
«Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ երկու երկրների ղեկավարների հայտարարությունները, թե ճանաչում են միմյանց տարածքները, եւ որ մենք հարեւաններ ենք եւ սահմանափակված աշխարհագրությամբ, այլ ելք չկա»,- ասել է նա: