Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, հերքելով իր ձերբակալման մասին ասեկոսեները, հայտնել է, որ ինքն ազատ է եւ անվտանգ:
«Թեեւ շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային, մասնավոր վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն ծանուցել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որեւէ հիմք չկա»,- շեշտել է Արտակ Բեգլարյանը: