«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով ստեղծված իրավիճակում միակ լուծումը Երեւանի ավագանու նոր ընտրությունների անցկացումն է:
Նախօրեին «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ իր քվեն կտա Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Դաշինքը հայտարարել է, որ Հայկ Մարությանը հրապարակավ ընդունել է ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը:
Կոնսենսուսի բացակայության վերաբերյալ դաշինքի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Մարությանն, ամենայն հավանականությամբ, չի ընդունել քաղաքապետի մյուս թեկնածուները ներկայացնող ուժերի առաջարկած պայմանները: