Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմը Եվլախում ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ հայտնել է, որ այն անցել է կառուցողական եւ դրական մթնոլորտում: Նշվում է, որ քննարկումներ են ծավալվել «ենթակառուցվածքների վերականգնման, Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա Ղարաբաղում ապրող հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ»։
Նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների եւ դպրոցների ջեռուցումը, ինչպես նաև շտապ բուժօգնության եւ հրդեհաշիջման կարիքներով ապահովել, տրամադրել մարդասիրական աջակցություն։
Միաժամանալ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմը միաժամանակ հայտարարություն էր տարածել։