Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե վավերացումը չի վնասելու ռուս-հայկական հարաբերություններին: ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն:
«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «չեն ստորագրի» Հռոմի ստատուտի թունոտ որոշման տակ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։