Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը:
«Եթե Ղարաբաղի հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, մենք չենք կարող նրանց դա պարտադրել: Հակառակը՝ կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակության վայրը եւ դառնալ Ադրբեջանի բազմազգ հասարակության մի մաս»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ panorama.am-ի՝ Բաքուն կրկին մեղադրել է Երեւանին արցախցիների վերաինտեգրման գործընթացին խոչընդոտելու համար՝ անտեսելով փաստերը, որ Արցախի պատմության բոլոր ժամանակահատվածներում արցախցիների նկատմամբ իրականացրել է բազմաթիվ ագրեսիաներ, որոնց հետեւանքով Արցախի Հանրապետությունում գրեթե չկա մի ընտանիք, որը մարդկային կորուստ չունենա:
Բաքուն նաեւ Հայաստանին կոչ է արել կենտրոնանալ երկու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա հիմնված խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի վրա՝ այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է ամիսներով ուշացնում առաջարկների քննարկումը կամ ներկայացնում ոչ կառուցողական դրույթներ: