Այսօր՝ 18։00-ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանված 74.700 մարդ է մուտք գործել Հայաստան: Դրա մասին աուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 18-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց։ Հաշվառում անցել է 55 248 անձ»,- նշել է Բաղդասարյանը։