Կանադան 2,5 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետեւանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։
Արցախցիներին օգնություն տրամադրելու մասին համատեղ տեսաուղերձով են հանդես եկել Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը եւ արտգործնախարար Մելանի Ջոլին։ Տեսաուղերձը զետեղված է X-ի նրա գրառման մեջ։