Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 28-ի որոնողական աշխատանքների ընթացքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։
Ըստ նույն աղբյուրի՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից էլ հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Որոնողական աշխատանքները շարունակվում են: