Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում մինչ օրս հայտնաբերվել է 170 աճյուն եւ մասունք։
Աճյունները եւ մասունքները տեղափոխվել են փորձաքննության բյուրո, անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն ՀՀ՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։