Հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվելու է Սեւանի լեռնանցքի եւ Պուշկինի լեռնանցքի թունելներով ճանապարհային երթեւեկությունը։ Դրա մասին տեղեկացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մամնավորապես, հոկտեմբերի 2-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը՝ 22:00-ից մինչեւ 06:00-ն, դադարեցվելու է Սեւանի լեռնանցքի թունելով ճանապարհային երթեւեկությունը, իսկ հոկտեմբերի 6-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը՝ 22:00-ից մինչեւ 06:00-ն, Պուշկինի լեռնանցքի թունելով երթեւեկությունը։
Պատճառվող անհարմարության համար գերատեսչությունը հայցում է երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։