Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու նպատակով Շիրակի մարզում ձեւավորված տեղավորման եւ աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի տվյալներով` այս պահին Շիրակի մարզն ընդունել է 1000-ից ավելի արցախցու: Նրանց տեղաբաշխել են մարզի բոլոր՝ վեց համայնքներում:
Նշենք, սակայն, որ արցախցիների գերակշիռ մասը՝ 600-ից ավելին, նախընտրում են հանգրվանել Գյումրիում, այլ համայնքներ, հատկապես հեռավոր գյուղեր տեղափոխվել չեն ցանկանում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսքը Շիրակի մարզ շարունակվում է, աշխատանքային խմբերն էլ աշխատում են շուրջօրյա:
Մարզում հոգեբանական աջակցություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ, կրթական հաստատություններ, տեղական եւ արտերկրի բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ են միացել մեր հայրենակիցներին աջակցելու գործին: