Երեւանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:
Երեկ ուշ երեկոյան ուղեւորված թվով 25 ավտոբուսներն արդեն արցախցիներին տեղափոխել են Գորիս:
Նշվում է, որ արցախցիներն իրենց հետ կարող են նաեւ ընտանի կենդանիներին վերցնել: