Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ծանր վիճակը՝ Երեւանը դիմել է Մոսկվային՝ ռուսական զենքի համար վճարված մոտավորապես 400 միլիոն դոլարը վերադարձնելու համար, որի մատակարարումն այդպես էլ չի արվել:
Սակայն, ըստ նույն ադրբեջանական աղբյուրների, ռուսական կողմը հրաժարվել է գումարը վերադարձնելուց՝ պատճառաբանելով, որ զենքի մատակարարման պայմանագրերը դեռ չեն խզվել։ Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրի արժանահավատությունը։