Մեզ համար ցանկալի է, որ Հայաստան ժամանող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայությունը շարունակեն ՀՀ զինված ուժերում։
Դրա մասին լրագրողներին hայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողների փորձն ու ռազմական գիտելիքները արդյունավետ կլինեն, ուստի ցանկություն հայտնողներին պետք է նման հնարավորություն տրվի։