Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիեւան հայտարարել է, որ Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը, որոնք ամրագրված են ազգային օրենսդրությամբ եւ միջազգային փաստաթղթերում, մշտապես ուշադրության կենտրոնում են։
Ադրբեջանի օմբուդսմենը միաժամանակ հավաստիացրել է, որ «Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ համապարփակ միջոցառումներ են իրականացվում։