Ադրբեջանը նպատակ չունի Ղարաբաղի հայերին ստիպել լքել այս շրջանը, ընդհակառակը, երաշխավորում է նրանց անվտանգությունը, եթե որոշեն մնալ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիեւի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
CBC News-ին տված հարցազրույցում նա շեշտել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ, եւ որ տարածաշրջան այցելելու հնարավորություն կարող են ունենալ նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները:
Նա հավելել է, որ Բաքուն համապարփակ ծրագիր ունի Ղարաբաղի հայերի համար ապահով եւ ավելի լավ կենսապայմաններ ապահովելու համար, սակայն վախեցողները կարող են հեռանալ։ «Մենք կցանկանայինք, որ նրանք մնան»,- շեշտել է Հաջիեւը։