«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը միջազգային գործընկեր կառույցների եւ Հայ կաթողիկե եկեղեցու «Աղաջանյան» ճամբարի հետ համագործակցությամբ Շիրակի մարզի Թորոսգյուղում հյուրընկալել է շուրջ 130 արցախահայի: Այստեղ հոգում են նրանց կացության լիարժեք պայմանների եւ սննդի հարցերը:
Կազմակերպությունը մեր հայրենակիցների կարիքներին հասցեական արձագանքելու համար սերտորեն համագործակցում է Շիրակի մարզում ձեւավորված արցախցիների տեղավորման եւ աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ: Թե որքան ժամանակ կարող են հուրընկալել բռնի տեղահանված ընտանիքներին, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ «Հայկական Կարիտաս»-ի սոցիալական աշխատողները սնունդ են բաժանում նաեւ Վայք հասած արցախահայությանը, շուտով գործունեություն կծավալեն նաեւ Սյունիքում: