Ղարաբաղի հայության զանգվածային արտագաղթը հետեւանք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության եւ նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման: Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը եւ ապաստան փնտրում Հայաստանում։
Նման հայտարարությւոն է արել ԵՄ արտաքին գործերի խոսնակ Պետեր Ստանոն:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը։