Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության աշխատակիցներն արդեն հսկում են Սարսանգի ջրամբարը։
Սարսանգի ջրամբարը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1976 թվականին Թարթառ գետի վրա։ Ջրամբարի ընդհանուր հզորությունը 565 միլիոն խմ է, օգտակար ծավալը՝ 500 միլիոն խմ։ Ջրամբարի ջրային մակերեսը 1346 հա է, ծովափնյա գծի երկարությունը՝ 50,25 կմ։
Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության՝ Սարսանգի ջրամբարից ոռոգման ջրով կապահովվեն Տերտերի, Աղդերայի, Աղդամի, Աղջաբեդիի, Եվլախի, Բարդայի եւ Գորանբոյի շրջանների 95 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։