Այս պահին Հայաստանում առաքելություն է կատարում Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային եւ աջակցության կենտրոնի (CDCS) թիմը:
Պատվիրակությունը սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ՝ առաքելությունը համակարգելու համար:
Առաքելության հիմնական նպատակներից են անհապաղ կարիքների գնահատումը, հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ եւ առավել խոցելի բնակչությանն աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացումը: