Սեպտեմբերի 29-ի 20։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 հազար 625 անձ արդեն Հայաստանում է։ Դրա մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Խոսնակը հավելել է, որ Հագարիի կամուրջը հատել է 20 հազար 892 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 74 հազար 382 անձ։