Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության համար Կոպենհագենը 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին:
Օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով՝ ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության եւ խնամքի նպատակով:
Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը հույս է հայտնել, որ օգնությունը կմեղմի բազմաթիվ տուժած ընտանիքների անմիջական կարիքները:
«Դանիան լիովին աջակցում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմական գործողության եւ դրա պատճառած մարդկային կորուստների խստիվ դատապարտմանը։ Առաջին հերթին անհրաժեշտ է խուսափել նոր սրացումներից»,- ընդգծել է դեսպանը։