Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի: Դրա մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Արդեն տարբեր վայրերում կամավոր պիտակով եւ Հումանիտար կենտրոնի համապատասխան հագուստով կտեսնեք կամավորների, որոնք առանց տրտնջալու օր ու գիշեր օգնել եւ նեցուկ են կանգնել պետությանը»,- նշել է Բաղդասարյանը: