Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղի ունեցողը որակել է որպես բացահայտ ցեղասպանություն:
«Արցախում մնացել է մի քանի հազար մարդ, եւ կարծես նրանք բոլորը սպասում են գաղթի իրենց հերթին: Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ դեպի Հայաստան ճանապարհին: Ոչ ոք պատրաստ չէ ապրելու ադրբեջանական հպատակության տակ եւ դիմանալու կոշտ սպառնալիքներին: Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն` միջազգային աջակցությամբ»,- X-ի իր գրառման մեջ նշել է Արցախի նախկին ՄԻՊ-ը: