Հայաստանը, ԼՂ իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն։
ՀՀ-ն պահանջում նշում է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ բնակիչներին թույլ տա անարգել անցնել Հայաստան կամ երրորդ պետություններ։ Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր զինվորականներին եւ իրավապահ մարմիններին Լեռնային Ղարաբաղում զինված հարձակման հետեւանքով օկուպացված քաղաքացիական օբյեկտներից։
Ադրբեջանը պետք է դյուրացնի մուտքը եւ ձեռնպահ մնա որեւէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաեւ պետք է անհապաղ նպաստի հանրային ծառայությունների ամբողջական վերականգնմանը՝ ներառյալ գազն ու էլեկտրաէներգիան։ Միաժամանակ, Ադրբեջանը պետք է ձեռնպահ կմնա ԼՂ ներկայիս կամ նախկին ղեկավարների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց։
Ըստ ՀՀ հայցի՝ Ադրբեջանն իրավունք չունի փոխելու կամ ոչնչացնել ուորեւէ հուշարձան։ Ադրբեջանը պետք է դատարան ներկայացնի իրագործման համար ձեռնարկված բոլոր միջոցառումների մասին հաշվետվություն սույն հրամանի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: