ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը, որը այս շաբաթվա վերջում կուղարկվի Լեռնային Ղարաբաղ, կենտրոնանալու է տարածաշրջանի քաղաքացիների մարդասիրական կարիքների բացահայտման վրա։ Առաքելության կազմում կլինեն ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Առաքելությունը տարածաշրջանում կմնա առնվազն 10 օր։
Ուշագրավ է, որ գլխավոր քարտուղարի օգնականը շեշտել է՝ առաքելությունն ուղարկվում է ԼՂ Բաքվի խնդրանքով: