«Արցախը գրեթե դատարկ է․ միայն մի քանի 100 մարդ է մնացել, որոնք եւս հեռանում են»,- կարդում ենք Արցախի նախկին պետական նախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի X-ի միկրոբլոգում, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակված։
«Արդյո՞ք միջազգային դիտորդները գնում են ստուգելու, թե Ալիեւի ցեղասպան ռեժիմը ինչպես է պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը։ Միջազգային ամուր երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ»,- գրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ այս շաբաթ ՄԱԿ—ի առաքելություն է մեկնելու Արցախ։