Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 3-ին, Մատենադարանի մոտից մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։
Քաղաքացիները պարզել են «Ազատություն Ռուբենին եւ բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ եւ պահանջում են, որ ադրբեջանական կողմն ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին։
Միջազգային դերակատարներին ցուցարարները կոչ են անում միանալ այս պահանջին եւ նպաստել բոլոր հայ գերիների վերադարձին։
Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հագարիի կամրջի անցակետում։
Նրան ներկայացվել է ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամսով։