Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը։
Լեփ-լեցուն դահլիճի բեմում «Շարքային թռչնակը» ներկայացման առաջնախաղն էր, որն արտացոլում էր մեր առօրյան, մարդկանց ձեռքով հրահրված պատերազմ չարիքի դրսեւորումները։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ զարմացած չէ հանդիսատեսի ոգեւորությունից, քանի որ Գյումրիում թատրոնի վարագույրը փակ չի մնացել անգամ 88-ի երկրաշարժից ամիսներ անց։
«Շատ դռներ փավեցին․․․ բայց թատրոնի ու մշակութային հաստատությունների դռները եթե չփակվեն, փակված այլ դռները չեն բացվի»,-վստահեցրեց Հարությունյանը։
Նշենք, որ Գյումրու թատրոնի հոկտեմբերի թե՛ երեկոյան, թե՛ մանկական ներկայացումները անվճար են լինելու բոլոր արցախահայերի համար։