Լոս-Անջելեսում բնակվող պրոֆեսոր Զ.Ս. Էնդրյու Դեմիրճյանը «Գեղարդ» կայքում հրապարակել է հոդված, որում բռնագաղթած արցախցիներին խորհուրդ է տալիս գրանցվել Amnesty International-ում որպես Ադրբեջանի կողմից օկուպացված նախնիների հայրենիք ունեցող բնիկ ժողովուրդ:
Amnesty International-ը աշխատել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնիկ մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ եւ պահանջում է, որ պետությունները կիրառեն եւ մշակեն անհրաժեշտ օրենքներ՝ պաշտպանելու բնիկների սեփականությունը՝ հողերը, մշակույթները եւ ապրուստի միջոցները:
Պրոֆեսոր Դեմիրճյանը հորդորում է իրավունքների պաշտպանության համար կապ հաստատել Amnesty International-ի հետ։
Իրավապաշտպան կազմակերպության հետ կապվելու մեխանզմների եւ մյուս մանրամասների մասին Ալիք Մեդիան կգրի առաջիկայում։