«Մենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին»,- սեպտեմբերի 28-ին France Info-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Փափազյանը։
«Ազգային ժողովի նախագահին եւ Սենատի նախագահին պետք է խնդրենք քանդել Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբերը։ Մենք պետք է ձեռնարկենք Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռություն ստեղծելու նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք նրանց հետ քննարկել, բանակցել եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք պետք է խաղաղարար ուժեր ուղարկենք այնտեղ»։
Ֆրանկ Փափազյանը խոսել է նաեւ միջազգային հանրության անգործության մասին: «Միջազգային հանրությունը պետք է գործի։ Ադրբեջանը տեսնում է, որ ոչ ոք չի միջամտում, որ կոնկրետ գործողություն չկա այս իրավիճակը կարգավորելու համար»։