Լրագրող Ֆրանց-Օլիվյե Գիզբերտը ֆրանսիական BFMTV-ի եթերում հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը «արտաքսված են իրենց տներից»: Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան «վաղուց են որոշել արմատախիլ անել Հայաստանը»:
Ըստ Գիզբերտի՝ ԵՄ-ն եւ Ռուսաստանը վաճառեցին Հայաստանը։ Լրագրողը Եվրոպային մեղադրել է Էրդողանին եւ Ալիեւին պաշտպանելու համար։ «Այս ամենը դաժան է, զզվելի, ես ամաչում եմ Եվրոպայի եւ Ֆրանսիայի համար»: