Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ արդեն երկու օր կապ չկար։ Ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հագարի կամրջի վրա, գրում է armeniasputnik.am կայքը։
Կապը վերականգնվել է։ Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու (դա տեսել են Հագարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։
Զրույցից հետո վերադարձրել են համայնքի ղեկավարի անձնագիրը, եւ նա շարունակել է ճանապարհը։