«Transparency International Վրաստանի» (TI) վերջին զեկույցի համաձայն՝ ենթադրյալ կոռուպցիայի 144 գործերում ներգրավված է 166 բարձրաստիճան պաշտոնյա, գրում է Jamnews կայքը։
Նրանց թվում են 13 դատավորներ, 27 պատգամավորներ, կառավարության 28 անդամներ եւ քաղաքապետարանների 53 պաշտոնյաներ:
«Transparency International Վրաստանը կասկածներ ունի, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով։
Կազմակերպության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Ղարիբաշվիլիի կնոջ ծննդյան թանկարժեք երեկույթը, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի ունեցվածքը եւ այլն։