Միակ հաստատությունը, որին վրացի երիտասարդները հաստատ վստահում են, եկեղեցին է։
Ըստ 14-29 տարեկան վրացիների շրջանում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի կատարած հետազոտության՝ եկեղեցուն վստահում է 81 տոկոսը։
Հարցվածների 97 տոկոսը հավատում է Աստծուն, 80 տոկոսը մտածում է, որ մահվանից հետո կընկնի դրախտ կամ դժոխք, իսկ 48 տոկոսը կանոնավոր կամ հաճախ աղոթում է։
Ժամերգությունների եւ պատարագների հաճախում է հարցված երիտասարդների 33 տոկոսը, եկեղեցական տոները նշելու մասին հարցին դրական է պատասխանել 83 տոկոսը։