Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել արցախցի առաջին փոքրիկը՝ Ավետ Կարապետյանը։
Ավետը Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմենի եւ Լուսինեի երրորդ երեխան է: Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:
Ընտանիքը Շիրակի մարզ էր հասել սեպտեմբերի 28-ին։