Ֆրանսիական BFMTV-ի եթերում հանրահայտ երգիչ Միշել Սարդուն խոսել է ղարաբաղցի հայերի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկրամասը։
«Դա ինձ ցնցում է, նրանք այնտեղ են արդեն 6000 տարի: Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են հարյուրավոր հայեր լքում իրենց հողերը, դա ինձ ցավ է պատճառում»,- ասել է նա:
Միշել Սարդուի կարծիքով՝ Ֆրանսիան բավականաչափ կոշտ չի եղել Բաքվի հետ։
«Հայերը մենք ենք»,- այս BFMTV-ի եթերում ասել է երգիչը՝ համերաշխություն հայտնելով Ղարաբաղում ապրող քրիստոնյաներին։