Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչեւ չավարտվեն սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների եւ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվածների աճյունների ու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքները:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստան տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, որոնք տարբեր պատճառներով հնարավոր է, որ դեռ Արցախում են։