ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 2-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը՝ 22:00-ից մինչեւ 06:00-ն, կդադարեցվի Սեւանի լեռնանցքի թունելով (Դիլիջանի թունել) ճանապարհային երթեւեկությունը, իսկ հոկտեմբերի 6-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը՝ 22:00-ից մինչեւ 06:00-ն՝ Պուշկինի լեռնանցքի (Պուշկինի թունել) թունելով երթեւեկությունը։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթեւեկության սահմանափակումներ։