Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է։ Նման հայտարարություն է արել «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Ես գնացի ինձ համար անընդունելի քայլի։ Ասեցի՝ Հայկո, ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ, տ՛ուր ինձ մեկ վարչություն։ Նրա դիրքորոշումն էր՝ «Կա՛մ ես եմ քաղաքապետ, կա՛մ ոչ մեկը»։ Ես էլ պատասխանեցի, որ դու չես դառնա քաղաքապետ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է, որ ռոբասերժական կլանը չպետք է իր դիրքերը ամրապնդի։ «Ռոբասերժական կլանը եթե ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի լիակատար վերջը. կդառնա գուբեռնիա»,- շեշտել է Ղուկասյանը։ Նա հավելել է, որ ավելի լավ է Ավինյանը վերարտադրվի, քան ռոբասերժական կլանը ամրապնդվի։