Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեինզադեն Իրանում մահապատժի է դատապարտվել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հունվարի 27-ին հաղորդել էր Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա զինված հարձակման մասին։ Սպանվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ նրա երկու գործընկերները վնասվածք էին ստացել:
Իրանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարներ Հոսեին Ամիր Աբդոլահիանն ու Ահմադ Վահիդին հունվարի 27-ի հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած եւ կրակ արձակած 50-ամյա Յասին Հուսեինզադեն հայտարարել է, որ ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն եւ չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամներ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց նրան մերժել են: Հունվարի 27-ի առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։