Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2020-ին ազատագրել են իրենց տարածքները։ Անդրադառնալով 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններին՝ նա ասել է, որ երկրի ամբողջ տարածքում վերականգնել են ինքնիշխանությունը։
«ՄԱԿ-ի չորս բանաձեւերը պահանջում էին Հայաստանի զինված ուժերի ամբողջական, անհապաղ եւ անվերապահ դուրսբերում մեր տարածքից: Սակայն այդ բանաձեւերը 27 տարի շարունակ մնացին թղթի վրա։ Մենք մեր նահատակների կյանքի գնով ապահովել ենք դրանց կատարումը»,- ասել է Ալիեւը։
Նա նաեւ շեշտել է, թե այդպիսով վերջ են դրել հակամարտությանը եւ վերականգնել միջազգային իրավունքը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան թեւակոխելու փոխշահավետ նախագծեր կյանքի կոչելու հնարավորություն է ստեղծվել։