Ադրբեջանում իշխող կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն առաջարկել է վերանայել նպատակային սոցիալական աջակցության հարցը եւ արտոնյալ պայմաններով հիփոթեք տրամադրել մարզերում երիտասարդ ընտանիքներին` մատնանշելով, որ «այսօր Ղարաբաղում եւ ամենուր շինարարական աշխատանքներ են ընթանում»:
«Հիփոթեքային պայմանները չպետք է նույնը լինեն Բաքվում եւ շրջաններում։ Որպեսզի երիտասարդները մնան մարզերում, պետք է որոշակի զիջումներ սահմանել»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան: